EpilCity.Net
Գեղեցկության և ՍՊԱ կենտրոն
Պարգևել գեղեցիկ և հարթ մաշկ



Բիո էպիլացիա
Բիոէպիլացիան մազահեռացման ամենաարդյունավետ միջոցն է:
Կատարվում է՝ ոսկով, տաք ոսկով և շուգարինգով, որոնք պարունակում են բնական բաղադրիչներ և կատարվում է պրոֆեսիոնալ նյութերի միջոցով:
Ունի որոշակի հակացուցումներ՝ էպիլեպսիայի, մաշկային հիվանդությունների, արտահայտված մազանոթների, հղիության հիպերտոնուսի և ալերգիկ ռեակցիաների դեպքում:
Բիոէպիլացիայի արդյունքը պահպանվում է 3-4 շաբաթ: Պարբերաբար մազահեռացումից մազը բարակում է, նոսրանում, արմատը թուլանում է և պրոցեդուրան ավելի անցավ է դառնում:
Ցանկալի է պրոցեդուրայից 2-3 օր առաջ մշակել մաշկը սկրաբով (բացի ինտիմ զոնայից), մազի երկարությունը պետք է լինի 5-7 մմ:
Պրոցեդուրայից 1 օր առաջ և այդ օրը չի կարելի օգատագործել յուղեր, քսուքներ և դեզոդորներ, ինչպես նաև ցանկալի չէ արևայրուք ընդունել, նաև չկրել նեղ հագուստներ (բիկինիի դեպքում կրել բամբակյա ներքնազգեստ):
Օգտագործվում է միայն մեկ անգամյա օգտագործվող նյութեր՝ ձեռնոցներ, սավաններ, շպատելներ:
Էլեկտրոէպիլացիա
Էլեկտրոէպիլացիան մազերը հիմնովին վերացնելու կայուն միջոց է: Մազարմատը մի քանի անգամ այրելուց հետո մազը չի աճում:
Էլեկտրոէպիլացիան թույլատրելի է յուրաքանչյուր մաշկի և մազի տեսակներին: Պրոցեդուրան կատարվում է բարակ ասեղի՝ էլեկտրոդի օգնությամբ:
Պրոցեդուրայի ժամանակ պահպանվում է հիգիենայի բոլոր կանոնները՝
- Ախտահանվում է էպիլացիոն դաշտը, ասեղիկը, ունելին և մնացած համապատասխան պարագաները,
- Օգտագործվում է ցավազրկող, ախտահանող նյութ և այրվածքների համար նախատեսված քսուք,
Էպիլացիայից հետո խորհուրդ չի տրվում 1-2 օր ջուր քսել համապատասխան տարածքին՝ բորբոքում չստանալու համար:
Էլեկտրոէպիլացիան հակացուցված է հիպերտոնիայի, էպիլեպսիայի, դիաբետի, մաշկային խնդիրների և հղիության որոշակի խնդիրների ժամանակ:
Մեր ծառայությունները
Ծանոթացեք Մեր Ծառայություններին